Պեկինի իշխանությունները նշում են, որ COVID-19-ի նոր բռնկումը հայտնաբերել են վաղ փուլում
Կորոնավիրուսի նոր բռնկումը Պեկինում հիմնականում ընդգրկում է «Սինֆադի» շուկան, որտեղ հայտնաբերվել է վիրուսը։ Սա ենթադրում է, որ համաճարակը հայտնաբերվել է վաղ փուլում, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պան Սինյոն:
«Ներկայումս վարակվածների շարքում գերակշռում է հիվանդության սովորական և մեղմ ձևը, նման հիվանդների մասնաբաժինը 95% է», - ասել է Պան Սինյոն: Նա շեշտել է, որ հիվանդության բոլոր առաջին դեպքերը սերտորեն կապված են «Սինֆադի» շուկայի հետ, և վերլուծելով համաճարակի կորը՝ կարող ենք եզրակացնել, որ բռնկումը հայտնաբերվել է վաղ փուլում: «Ելնելով համաճարակաբանական ներկայիս ուսումնասիրություններից և լաբորատոր փորձարկումներից, ինչպես նաև ավելի վաղ անցկացված շրջակա միջավայրի և մարդկանց փորձաքննության արդյունքներից՝ մենք կարող ենք ասել, որ Պեկինի ներկայիս համաճարակի հիմնական տարածքը հիմնականում ծածկում է «Սինֆադի» շուկան», - հավելել է նա: Նա նաև հաղորդել է, որ հայտնաբերված 137 վարակվածների ճնշող մեծամասնությունը շուկայի աշխատողներ են, շուկայի գնորդներ կամ նրանց հետ սերտ կապերով կապակցված մարդիկ։