Արևմտյան Ավստրալիայի հանքերում կտեղադրվեն արևային մարտկոցներ
SocityRossaprimavera.ru-ն գրում է, որ Հանքարդյունաբերական հսկա BHP ընկերությունը սկսել է 10 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի տեղադրումը, որը մարտկոցների և հողմային տուրբինների հետ միասին կնպաստի Արևմտյան Ավստրալիայի հյուսիսային Գոլդֆիլդս տարածաշրջանում նիկելի արդյունահանման աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Energy Economics and Financial Analysis ինստիտուտը:
10,7 ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի կենտրոնը և 10,1 ՄՎտ հզորությամբ մարտկոցը Լեյնստերում BHP ընկերության Nickel West Northern Goldfields Solar նախագծի մի մասն է, և որը մշակվել է TransAlta ընկերության կողմից որպես իր հեռահաղորդակցական ցանցի մաս:
Սա BHP ընկերության առաջին էներգամատակարարման ցանցից դուրս լայնածավալ վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման նախագիծն է: Այն նպատակ ունի փոխարինելով դիզելային և գազային էներգիան արևային մարտկոցների էներգիայով` 12%-ով նվազեցնել հանքարդյունաբերական ընկերության կողմից ջերմոցային գազերի արտանետումները իր North Goldfields հանքավայրերից: Ենթադրվում է, որ հետագայում հողմակայանի ավելացումը կնվազեցնի ընկերության արտանետումները Mount Kit-ում և Leinster-ում ևս 30%-ով:
BHP ընկերությունը ընդգծում է, որ արևային էներգիայի կենտրոնի կառուցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ էկոլոգիապես մաքուր, ցածր ածխածնային նիկելի համաշխարհային պահանջարկը աճում է որպես հիմնական բաղադրիչ հենց նույն մարտկոցների և էլեկտրական մեքենաների արտադրության մեջ:
Նշենք, որ Ավստրալիայի նոր կառավարությունը մինչև 2030 թվականը մայրցամաքում ածխածնի արտանետումների կրճատման քանակները բարձրացրել է մինչև 43 տոկոս նշագծի նախորդ իշխանությունների խոստացած 26-28 տոկոսի հետ համեմատած, և երկրի նոր վարչապետ Էնթոնի Ալբանեզը խոստացել է հասնել «կանաչ» գերտերություն մակարդակի: Միաժամանակ նշենք նաև, որ ներկայումս երկիրը էներգետիկ ճգնաժամ է ապրում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]