Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. տարադրամի փոխարժեքն այսօր
EconoмицсԴոլարի և եվրոյի փոխարժեքները փոքր-ինչ արժևորվելուց հետո այսօր նորից արժեզրկվել են։
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերը ժամը 10:20-ի դրությամբ դոլարը գնում են միջինը 403.41 դրամով (արժեզրկվել է 0.27 դրամով), վաճառում՝ նվազագույնը 408 դրամով:
Փոխանակման կետերում դոլարի առքը 410-113 դրամ է, իսկ վաճառքը՝ 417-418 դրամ։
Եվրոն արժեզրկվել է 1 դրամով. առքի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 407.21 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 419 դրամ։
Ռուսական ռուբլին էլ արժեզրկվել է 0.11 դրամով։ Մասնավորապես, միջին առքը կազմում է 6.27 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7 դրամ։