Վահագն Վերմիշյանին տեղափոխել են հիվանդանոց
SocityԴատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վահագն Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք՝ այսօր դատարանի նիստերի դահլիճում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, նիստն ընդմիջվել էր։