Եվրոպան ցանկանում է Ռուսաստանին ստիպել անցնել լայնամասշտաբ պատերազմի․ Կադիրով
InternationalՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Եվրոպան նպատակ է հետապնդում՝ ստիպելու Ռուսաստանին հատուկ գործողությունից անցնել լայնամասշտաբ պատերազմի։ «Եվրոպան իր հայտարարություններով և ռազմական աջակցությամբ հետապնդում է կոնկրետ նպատակ՝ ստիպելու Ռուսաստանին հատուկ գործողությունից անցնել լայնամասշտաբ պատերազմի՝ օգտագործելով բոլոր տեսակի զենքերը ճակատային գծի ողջ երկայնքով: Սա պե՞տք է ուկրաինացի ժողովրդին, իհարկե ոչ։ Իսկ Արևմուտքի՞ն։ Իհարկե։ Նմանատիպ պատերազմը կթուլացնի Ռուսաստանի Դաշնությունը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատմության ընթացքում պատրաստ է եղել ցանկացած պատերազմի, ուստի նման սցենարն իր համար սարսափելի չէ։
«Մեզ ձեռնտու կլինի, եթե Ռուսաստանին դիմակայեն ՆԱՏՕ-ի սաղավարտները, բայց նրանց փոխարեն կուղարկեն ձեր հայրերին, ամուսիններին, եղբայրներին ու որդիներին։ Ձեզ՝ ուկրաինացիներիդ, մղում են մահվան։ Ելք կա։ Դա պատերազմ չհայտարարելն է։ Ռուսաստանը, ուկրաինացի ժողովուրդը պետք է իրենց ականջներից հանեն «Զելենսկու լապշա» կեղծ հայրենասիրությունը, դուրս գան Կիևի փողոցներ և հետույքով քշեն երկրից կոռումպացված ողջ ղեկավարությանը, որը խրամատներ չի փորում, այլ միայն դրդում է ողջ ժողովրդին «հերոսական» մահվան»,- ասել է Կադիրովը։