Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեք՝ անշարժ գույքի ձեռքբերման գնի մինչև 100%-ի չափով
SocityԿոնվերս Բանկը հայտարարում է սեփական ռեսուրսով հիփոթեքային վարկավորման մրցունակ պայմանների մասին: Բանկն առաջարկում է մինչև 20 տարի մարման ժամկետով, գնի մինչև 100%-ի չափով ֆինանսավորում անշարժ գույքի ձեռքբերման համար:
Ընդ որում, ֆինանսավորման չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում տան կամ բնակարանի ոչ թե լիկվիդային, այլ՝ ձեռքբերման գինը, ինչի շնորհիվ անշարժ գույքի ձեռբերման համար հավելյալ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտությունը զգալիորեն նվազում է: Առաջարկի ևս մեկ առավելությունն այն է, որ, որոշ պայմանների համապատասխանելու դեպքում, պոտենցիալ վարկառուին կարող է առաջարկվել այլ՝ ավելի ցածր տոկոսադրույք:
Բանկում հայտնել են նաև, որ հիփոթեքային վարկավորման շրջանակում՝ ըստ ցանկության, հաճախորդը կարող է ստանալ Visa Classic կամ MasterCard Standard քարտ: Հաճախորդին կառաջարկվի նաև նաև մինչև 500,000 ՀՀ դրամի վարկային սահմանաչափ: Սահմանաչափի ժամկետը չի կարող գերազանցել հիփոթեքային վարկավորման ժամկետը, իսկ տոկոսագումար կհաշվարկվի միայն սահմանաչափի օգտագործված մասի համար:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/mortgage/,
հեռախոսահամար՝ 010-511211:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: