Հայաստանը դեպի իրեն է ձգել «Մագնիտ»-ին. ռուսական առևտրային առաքելությունը իր համաձայնությունն է տվել
SocityEadaily.com-ը գրում է, որ Ռուսական «Մագնիտ» առևտրի ցանցը շահագրգռված է հայկական ապրանքների մատակարարմամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային առաքելության ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն «Մագնիտ»-ի թարմ ապրանքների ներմուծման վարչության մենեջեր Անատոլի Վիլկովի հետ հանդիպումից հետո։
«Ներկայումս «Մագնիտ»-ը հետաքրքրված է հայկական բանջարեղենի, մրգերի, ձկան, մսի, կաթի և մանկական սննդի ներկրմամբ» , - հայտնել է անդրկովկասյան այդ հանրապետությունում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը։ Նախկինում էլ առևտրային առաքելությունն օգնում էր «Մագնիտ»-ի համար պոտենցիալ գործընկերներ ընտրել հայկական շուկայում, այժմ նրանց հետ բանակցություններ են ընթանում գնումների հնարավորության շուրջ։ Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և օգնություն տրամադրել ռուս մանրածախ առևտրային ցանցին առևտրային ներկայացուցչության կողմից բաշխիչ ցանցի հետ համագործակցության զարգացմամբ հետաքրքրված ընկերությունների ապրանքների կատալոգները փոխանցելու հարցում, ասված է զեկույցում։
Ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության շուրջ 200 պայմանագրեր են կնքվել տարբեր ոլորտներում։ Ռուսական կողմի տվյալներով չորս ամսում՝ 2022 թվականի հունվարից ապրիլ, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 30%-ով և գերազանցել 890 մլն դոլարը։ Կողմերը նշում են, որ առկա է պոտենցիալ արդյունաբերության և ագրարային ոլորտներում ներդումների ավելացման համար: Ռուսական ներդրումները շատ են հանրապետության տարբեր ընկերություններում, և դրանց մասնաբաժինը Հայաստանի տնտեսության մեջ կազմում է 40%։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը