Մինչև հրշեջների ժամանումը վարորդն ու «կարմիր բերետավորները» հանգցրել են ավտոմեքենայի շարժիչի հրդեհը
SocityՀուլիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Հանրապետության հրապարակում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։
Մինչ հրշեջները կժամանեին, վառվող ավտոմեքենայի՝ Volkswagen-ի վարորդը՝ 22-ամյա Վարոս Բ․-ն, և Հանրապետության հրապարակում ծառայություն կատարող «կարմիր բերետավորներն» իրենց ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած փրկարարների հետ մարել կրակը։
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Ժամանել են պարեկային ոստիկանության Երևանի գնդի պարեկները։