Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
InternationalԹեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Իհարկե, մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Վերջերս Կասպից համաժողովի շրջանակներում հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ»,- ասել է Պուտինը:
Կողմերը քննարկել են նաև սիրիական հարցը, ինչպես նաև երկկողմ խոշոր նախագծերի իրականացումը: