Բայդենը մեղադրվում է անօրինությունների մեջ. ի՞նչ է սպասվում
InternationalԲայդենին իմփիչմենթ է սպառնում, եթե դեմոկրատները պարտվեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջանկյալ ընտրություններում։Այդ մ ասին գրում է Newsweek-ը։
Հրատարակության համաձայն՝ դեմոկրատները կարող են լուրջ կորուստներ կրել, քանի որ հանրապետականները նոյեմբերին ձգտում են վերականգնել ձայների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում։
Մասաչուսեթսի համալսարանի հարցումը ցույց է տվել, որ հանրապետականների 68%-ը և պահպանողականների 66%-ը կցանկանային հեռացնել Բայդենին պաշտոնից։
Բացի այդ, Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների մեծ մասը չի ցանկանում, որ նա առաջադրվի երկրորդ ժամկետի համար, ինչը ցույց է տվել վերջին հարցումը:
ԱՄՆ նախագահի վարկանիշը հուլիսի սկզբին կազմել է ընդամենը 36%։