Բայդենը Սաուդյան Արաբիայի արքայազնին մեղադրել է սպանության մեջ. Welt
InternationalԲայդենը Սաուդյան Արաբիայի արքայազնին մեղադրել է սպանության մեջ։ Այս մասին գրում է Welt-ի թղթակից Դանիել-Դիլան Բեհմերը։
«Սաուդյան Արաբիայում Բայդենին դիմավորել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը։ Այնուհետև ԱՄՆ նախագահը Ջիդայում հանդիպել է թագավորության ղեկավարության հետ»,֊գրում է Դանիել-Դիլան Բեհմերը։
«Մենք քննարկել ենք մարդու իրավունքները և քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Ինչպես միշտ, ես հասկացրեցի, որ այս թեման չափազանց կարևոր է ինձ և Միացյալ Նահանգների համար: Ինչ վերաբերում է Խաշոգջիի սպանությանը, ես այդ հարցը բարձրացրել եմ հանդիպման հենց սկզբում՝ հասկացնելով, որ այդ մասին մտածել եմ այն ժամանակ և ասել եմ, թե ինչ եմ մտածում հիմա», - ասել է Բայդենը լրագրողների հետ մամուլի ասուլիսում: Սպիտակ տան ղեկավարն այնուհետ պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ասել է, որ «անձամբ ինքը պատասխանատվություն չի կրում դրա համար»։ Ես մատնացույց արեցի այն, ինչ կարծում էի: Նա ասաց, որ անձամբ ինքը պատասխանատվություն չի կրում, ինչպես նաև նշեց, որ գործողություններ է ձեռնարկել հանցագործների դեմ», - հավելել է ԱՄՆ նախագահը, ասվում է հրապարակման մեջ։