Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարում
InternationalՖրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է թափ հավաքել, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին այսօր հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը նշում է, որ առաջին անգամ Նիմ և Բեզյե քաղաքներում ջերմաստիճանը հուլիսին գերազանցել է 40 աստիճանը, սա պատմական ռեկորդ է։
Միևնույն ժամանակ, «Մետեո–Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ հուլիսի 18–ին աննախադեպ տապ է սպասվում երկրի տարբեր հատվածներում։
Սպասվող տևական շոգի և ուժեղ երաշտի պայմաններում տեղի իշխանությունները հակահրդեհային միջոցառումներ են իրականացնում։ Հուլիսի 14-ին Նիմի քաղաքապետարանը բարձր ջերմաստիճանային ֆոնի պատճառով չեղարկել էր ավանդական հրավառությունը, որը կազմակերպվում է ազգային տոնի առիթով։ Քաղաքացիներին անտառային հատվածներ այցելելիս ծայրահեղ զգուշության կոչ են անում։
Ինչպես հայտնել են, Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։