Աղբյուրի համաձայան՝ Բրյուսելը կխստացնի նաեւ գոյություն ունեցող միջոցները՝ նոր սահմանափակումներ մտցնելով այն ապրանքների ներմուծման վրա, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ներառյալ քիմիկատները եւ տեխնիկան։
Եվրոպական հանձնաժողովը կմեղմի ՌԴ-ի դեմ կիրառվող որոշ պատժամիջոցներ. Reuters
InternationalԵվրոպական հանձնաժողովը ուրբաթ պատրաստվում է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, որը ներառում է ռուսական ոսկու ներմուծման արգելքը եւ կճշտի սահմանափակիչ միջոցները, որպեսզի չխոչընդոտի պարենի արտահանմանը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նոր միջոցները համարվում են «համաձայնեցված փաթեթ», ասել է աղբյուրներից մեկը՝ այն անվանելով պատժամիջոցների «վեցուկես» հավաքածու նախորդ ռաունդի համեմատ, որը հարվածել էր ռուսական նավթին կամ ածխին։ Բայց որոշ միջոցներ կարող են լուրջ ազդեցություն թողնել տուժած ճյուղերի վրա։ Նախագծի փաթեթը, որը պահանջում է ԵՄ-ի կառավարության հավանությունը, ներառում է ԵՄ ռուսական ոսկու ներմուծման արգելքը, որը կկիրառվի նոր պատժամիջոցների ընդունման պահից։ Աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ այս միջոցը կանդրադառնա նաեւ երրորդ երկրներով ռուսական ոսկու ներմուծման վրա, բայց չի ճշտել, թե ինչպես է այն աշխատելու։