Գազ չի լինի նշված հասցեներում
Socity«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Վ.Կ. Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի, «Մել Մետալ» և «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: