Արսեն Թորոսյանն անհանգստացած է
Politics«Փաստ» օրաթերթը գրում է
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդումը լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանական բարձր էշելոններում։
Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նեղ շրջապատում բողոքել է, որ քրեական գործի հարուցման դեպքում առաջինը ինքն է ենթարկվելու քրեական պատասխանատվության, մինչդեռ ինքը Փաշինյանին զեկուցել է ամբողջ իրականությունը, սակայն Փաշինյանը սզբնական փուլում նրան հրամայել է չխոսել վիրուսի վտանգավորության մասին։ Թորոսյանը մասնավորապես նշել է, որ չի պատրաստվում դառնալ քավության նոխազ և անհրաժեշտության դեպքում ներկայացնելու է ամբողջ իրականությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում