Եթե Վրաստանը պատերազմ սկսի, երկիր չի մնա. Կալաձե
InternationalԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ եթե Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմ սկսի, ընդհանրապես երկիր չի մնա, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։ Նա Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը կապել էՌուսաստանի դեմ ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության հետ։
«Նախ պատերազմ չի սկսվի։ Վրաստանում խաղաղություն և հանգստություն կլինի»,- ասել է Կալաձեն՝ շեշտելով, որ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի առաջին պլան մղվեն ժողովրդի շահերը, երկրի անվտանգությունը։
«Եթե երկիրը պատերազմ սկսի, ապա ոչ միայն կարգավիճակը, մենք նույնիսկ երկիր չենք ունենա: Մենք դա տեսանք Ուկրաինայի օրինակով, թեև եթե հանգիստ թողնենք այս օրինակը, ապա բոլորը պետք է լավ հիշեն, թե ինչ կատարվեց Վրաստանում 2008 թվականին՝ կորսված տարածքներ, գյուղեր, բազմաթիվ մարդկային կյանքեր, փախուստի դիմած կառավարության անդամներ, ավերված քաղաքներ և այլն։ Պատերազմը շատ ծանր է, ըստ այդմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկրում խաղաղություն լինի», - ասել է քաղաքապետը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կրկին կապում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության հետ։