Հայաստանը փակուղուց վերածվելու է խաչմերուկի․ Վահան Քերոբյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
EconoмицсԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երրորդ երկրների համար Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացելու պայմանավորվածությանը։
Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, թե ինչ օգուտներ է ունենալու Հայաստանը, նա պատասխանել է, որ Հայաստանը փակուղուց վերածվելու է խաչմերուկի։
«Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ։ Այսինքն՝ որտե՞ղ անշարժ գույքն ավելի թանկ արժե՝ խաչմերուկի վրա, թե՞ փակուղու վերջում։ Հիմա մենք ըստ էության Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ, և, բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ էֆեկտներ բոլոր առումներով՝ թե տնտեսական, թե տրանզիտային»,- ասել է նա։