Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին
InternationalՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
Միաժամանակ նա նշել է, որ կշարունակի իր պարտականությունների կատարումը, մինչև նոր ղեկավարի նշանակումը:
Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ է բռնկվել՝ երկու օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ լքել է կաբինետը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպիսիք են գանձապետարանը և առողջապահության նախարարությունը: Նրանք անվստահություն հայտնեցին Ջոնսոնի նկատմամբ և անհամաձայնություն հայտնեցին նրա առաջնորդության մեթոդներին: