Վիրուսների մասնիկները երկար են մնում օդում. Թորոսյան
Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերջին շրջանում շատ են մոտ հասցեներում վարակման դեպքեր։
«Վարչապետի նշած երևույթը համատարած է։ Կենտրոնական փողոցներում կարող ենք դիմակով մարդկանց հանդիպել, սակայն քիչ են հանդիպում բակերում, հարևանների հետ զրուցելիս, ոչ աշխատանքային երեկոյան ժամերին դիմակով մարդիկ։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առնվազն ռիսկի խմբի քաղաքացիներին կրել բժշկական դիմակներ։ Լավ լուր էլ կա․ դիմակների գները սրընթաց անկում են ապրում և կլինեն մինչև ճգնաժամը եղած գներին։ Մի վատ բան եմ ուզում արձանագրել։ Մենք ունենք միջին տարիքի մահացության աստիճանական անկում։ Մեր երիտասարդ քաղաքացիները պետք է անհանգստացած լինել։ Լինում են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները չեն իմանում, որ ունեն խրոնիկական հիվանդություն։ Դիմակներ պետք է կրել ամենուր և միայն սնվելուց հանել՝ սոցիալական հեռավորություն պահպանելով։ Վիրուսների մասնիկները երկար են մնում օդում»,- ասաց Թորոսյանը։