Ամերիկացին անկողնում հայտնաբերել է թունավոր միջատ՝ «դժոխքից»
InternationalԱՄՆ-ի բնակիչն առավոտյան արթնացել է անկողնում ու իր կողքին հայտնաբերել թունավոր բազմոտանի (Scolopendra), գրում է Mirror-ը։ Տղամարդու խոսքով՝ դա նման է եղել «դժոխքի արարածի»։
Տեխասից 35-ամյա Ջեսի Փայը առավոտյան բացել է աչքերը և իր կողքին նկատել է թրթուր հիշեցնող արարած։ Տղամարդը բառացիորեն վեր է թռել անկողնուց՝ փորձելով հասկանալ, թե ինչ է տեսել։
«Դա հսկա որդ էր թվում, ես վստահ չէի, թե դա ինչ է, բայց գիտեի, որ դա լավ բան չէ», - կիսվել է տղամարդը:
Ջեսին մի քանի լուսանկար է արել բազմոտանուց և տեղադրել այն սոցիալական ցանցերում՝ անվանելով կենդանուն «արարած դժոխքից»: Մեկնաբանություններում փորձագետները հայտնել են, որ տղամարդու տուն է սողացել հսկա կարմրահեր բազմոտանի։
Որպես կանոն, նրա խայթոցն առաջացնում է սուր, այրվող ցավ։ Թույնի ազդեցության պատճառով տուժողը կարող է զգալ սրտխառնոց, գլխացավ և մաշկի նեկրոզ:
Ավելի ուշ Փայը հավելել է, որ բազմոտանուն անկողնային պարագաների հետ միասին փողոց է նետել։