Արտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկան
VideosԱբովյան համայնքի Բալահովիտ գյուղում արդեն բացվել է AquaYan ջրերի գործարանը։
Նախկինում փակված գործարանը ձեռք է բերվել և հիմնանորոգվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի կողմից։
Վերաբացվելուց հետո բազմաթիվ աշխատեղեր են ստեղծվել` ապահովելով հսկայական ծավալի արտադրանք։ Շշալցված ջրերի ավելի քան 80 տոկոսը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ։
AquaYan ջրերը շշալցվում են սարերից բխող Կաթնաղբյուրի սառնորակ ջրից: Ջուրը ֆիլտրվում է նորագույն ֆիլտրերի միջոցով, ինչն ապահովում է գոյություն ունեցող բոլոր տեսակի բակտերիաների մանրէազերծում և իսպառ վերացում: Շշալցման ընթացքում պահպանվում է AquaYan ջրերի ողջ բնական յուրօրինակ բաղադրությունը:
AquaYan ջրերը կարճ ժամակահատվածում արժանացել են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա սպառողների վստահությանն ու համակրանքին՝ շնորհիվ իրենց համային և որակական հատկանիշների։