Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով»
InternationalԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնելու «միջազգային հանրությանը հասկանալի լեզվով»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք իրականացնի այնպիսի գործողություն, որը չի հասկանա միջազգային հանրությունը։ Մենք օպերացիան կիրականացնենք միջազգային հանրությանը հասկանալի լեզվով։ Թուրքիան այս հարցում լուրջ փորձ ունի»,- ասել է Էրդողանը` պատասխանելով այն հարցին, թե միջազգային հանրությունը ինչպես կընկալի թուրքական զինված ուժերի պլանավորված ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ կոչ անելով «չանհանգստանալ»։