ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը. քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր
SocityՀունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի հանդիպումը։Այս մասին հայտնում են դեսպանությունից:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող արդի հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև փոխգործակցությանը եվրասիական տարածքում։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։