ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինք մտնելու ժամկետների վերաբերյալ. Ստոլտենբերգ
InternationalՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։
«Ինչ վերաբերում է անդամակցության հարցին, ապա մենք չենք պատրաստվում որևէ ժամկետ նշել»,- ասել է գլխավոր քարտուղարը։