ԱՄՆ պետքարտուղարը նշել է՝ որքան կկազմի ՌԴ-ի կորուստը՝ երկրից ոսկու ներմուծման արգելք սահմանելու դեպքում
EconoмицсԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ենթադրում է, որ G7 երկրների՝ Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքն այդ երկրին կզրկի մոտ 19 մլրդ դոլարից։
Այս մասին տեղեկացնում է ռուսական ՌԻԱ գործակալությունը։
Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Մեծ յոթյակի երկրները ռուսական ոսկու ներմուծման արգելք են սահմանում։.
«ՌԴ-ից ոսկու ներմուծման ծավալը կազմում է տարեկան 19 մլրդ դոլար, ընդ որում՝ հիմանական մաս գնորդը G7 երկրներն են»,-ասել է Բլիկնենը։ Նա նշել է, որ թանկարժեք մետաղի ներմուծման արգելքից հետո ՌԴ տնտեսական ցուցանիշները կարող են կրճատվել գրեթե 15%-ով։
Ավելի վաղ բրիտանական կառավարությունն էր հաղորդել, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան որոշել են առաջիկայում արգելք սահմանել ռուսական ոսկու ներմուծման վրա։