Ֆրանսիայում ուսուցչուհուն, ով խնդրել է մուսուլման աշակերտուհուն ցույց տալ իր դեմքը, սպառնացել են սպանությամբ
InternationalՖրանսիան հետաքննում է միջնակարգ դպրոցի ուսուցչի հասցեին հնչած մահվան սպառնալիքները, ով խնդրել էր մուսուլման աշակերտուհուն ցույց տալ իր դեմքը քննությունից առաջ: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ կինը խնդրել է մուսուլման աղջկան հանել չադրան դեմքից՝ ընդունելության թեստեր անցկացնելուց առաջ ինքնության ստանդարտ ստուգում անցկացնելու համար։ Քննական հանձնաժողովի աշխատակիցների մի քանի խնդրանքներից հետո աղջիկն, այնուամենայնիվ, համաձայնել է ցույց տալ իր դեմքը։
Տուն հասնելով՝ աշակերտուհին իր Twitter-ում պատմել է կատարվածի մասին, իսկ որոշ ժամանակ անց սոցցանցի օգտատերերը սկսել են հաստատության աշխատակցին մեղադրել իսլամաֆոբիայի մեջ։ Մի քանի օր անց ուսուցչուհին սկսել է մահվան սպառնալիքներ ստանալ։