Գրանցվել է 9 մահ. ԱԻՆ
SocityՀունիսի 13-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 151-ը արտակարգ, այդ թվում՝ 66 հրդեհի, 2 փլուզման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 186 կենցաղային կանչ. տուժել է 100 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Արձանագրվել է թունավորման 12 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 36 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: