Ջոյ Լոն զուգերգով է հանդես եկել 14-ամյա դստեր հետ (լուսանկարներ)
CultureԱմերիկյան հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը զուգերգով է հանդես եկել իր դեռահաս դստեր՝ Էմմայի հետ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 52-ամյա աստղն ու 14-ամյա աղջիկը ելույթ են ունեցել Լոս Անջելեսի Dodgers մարզադաշտում՝ Dodgers Foundation Blue Diamond Gala երեկոյի շրջանակում:
Դեռահասը ելույթ է ունեցել ծիածանի գույներով ներկված բարձրախոսով: Հատկանշական է, որ Լոպեսը դստերը բեմ հրավիրելիս նրան դիմել է նրանք դերանունով:
Միջոցառումը եղել է բարեգործական: Դրա շրջանակում գումար է հավաքվել Լոս Անջելեսում կրթական, առողջապահական, սոցիալական արդարության խնդիրների լուծման համար: