Կմեկնարկեն մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները (Լուսանկարներ)
Socity
ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։
Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»։