Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցով փոխելու և ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր
RightՄայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցների կիրառմամբ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40):
Նշենք նաև, Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։
***
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ