Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք
SocityՎերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք, ևս 1 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 864 դեպք, վարակվածներից 703 մարդ առողջացել է, 14-ը` մահացել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 7 884 904 է, մահացել է 432 640 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: