Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Ռուսական գրքի տուն»
SocityԵրևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Ռուսական գրքի տուն»: Նրան դիմավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը, որը ներկայացրել է մինչ այս պահը «Ռուսական գրքի տան» կողմից կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:
Այցի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարարը ծանոթացել է «Ռուսական գրքի տուն» բազմաֆունկցիոնալ մշակութային եւ սոցիալական կենտրոնի գործունեությանը: