Տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը
SocityՀունիսի 3–ին Երևանում տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ինչպես արտասահմանյան խոշոր ընկերություների տնօրեններ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, լրագրողներ և ուղղակի Հայաստանի ապագայով մտահոգված քաղաքացիներ:
Հանդիպման սկզբում ողջունելով ներկաներին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի ղեկավար Արա Աբրահամյանը նշեց, որ եթե մենք հնարավորություն ունենք ինչ որ բանով օգնել մեր հայրենիքին, ապա մենք պարտավոր ենք դա անել և կարևոր չէ, թե ով է այսօր իշանության ղեկին, քանի որ ժողովուրդի մասին է պետք մտածել, մարդիկ օգնության կարիք ունեն:
Ելույթով հանեդես եկան նաև «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի կազմկոմիտեի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և մտքի կենտրոնի որդեգրած յոթ հիմնական ճյուղերի՝ «Սփյուռք և արտաքին կապեր», «Արցախ», «Երիտասարդություն», «Ազգային արժեքներ», «Անվտանգություն», «Գիտություն և տեխնոլոգիա», «Տնտեսություն» բանախոսները, որոնք իրենց ոլորտում մասնագիտացված և փորձառու գործիչներ են:
Շնորհանդեսի հատուկ բանախոսներն էին նաև «Թվային էկոնամիկա» պրոեկտի ղեկավարներից` Եվգենի Բաբայանը (Ռուսաստան), Burlington Capital ընկերության ղեկավար` Լիզա Ռոսկինսը (ԱՄՆ) և Gemini Rosemont ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Յան Բրոնլոն (ԱՄՆ), ովքեր նույնպես հանդես եկան ապագում Հայաստանում սպասվող նոր և գերժամանակակից ծրագրերի իրագործմամբ:
Արա Աբրահմյանը և Յան Բրոնլոնը ազդարարեցին «Կոմունիկացիոն Կենտորն»-ի բացման մասին, որի գլխավոր գրասենյակը կհիմնվի այստեղ՝ Երևանում: Կենտրոնի հիմանական նպատակն է լինելու՝ Ռուսաստանի, ԱՊՀ-ի և աշխարհի տարբեր երկրների միջև հումանիտար կապի ապահովումը:
«Առանձնացնելով և նաև առաջնահերթություն տալով այն խնդրին, որ Հայաստանն այսօր ուռուցքաբանական հիվանդությունների ցուցանիշներով առաջատար է աշխարհում՝ Լիզա Ռոսկինսի և նրա ղեկավարած ֆոնդի օգնությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում գերժամանակակից ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու համար, որտեղ կլինեն ո՛չ միայն բուժումներ, այլև կանխարգելիչ մեթոդներ և մասնագետների համար վերապատրաստման ծրագրեր»- ասաց Արա Աբրահամյանը:
Այս տարվա սեպտեմբեր ամսին նախատեսվում է «Արարատյան Ալյանս» միջազգային ֆորումի գումարումը, որի կապակցությամբ Արա Աբրահամյանը «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի վերը նշված յոթ ուղղությունների շրջանակներում հրավիրեց իրենց առաջարկություններով հանդես գալու և համագործակցելու տարբեր ոլորտների մասնագետներին և կազմակերպություններին, ինչը կնպաստի ավելի ծավալուն և հայրենանվեր աշխատանքներ իրագոծելուն: