Հայրենիքը զարգացրեք ու պաշտպանեք գիտելիքը «զենքի» վերածելով․ Նաիրի Սարգսյան
SocityՇնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ Վերջին զանգի կապակցությամբ։ Դպրոցական կյանքն ու տարիները մեծ նշանակություն են ունեցել յուրաքանչյուրիս կյանքում՝ զարգացած ու կրթված անձի ձևավորման, անհատականության կերտման մասով։ Այսօր դուք ձեր կյանքի ամենակարևոր ճանապարհին եք, թևակոխելով նոր շրջափուլ կանգնելու եք նոր մարտահրավերների ու դժվարությունների առաջ, որոնք վստահ եմ՝ հաղթահարելու եք գործի դնելով դպրոցից ստացած որակական գիտելիքները։
Ցանկանում եմ, որ գիտակցեք՝ գիտելիքը ուժ է, որի հետ հաշվի են նստում անգամ հզորները։ Մի կողմ դնելով կեղծ արժեքների պրոպագանդումը, առաջնորդվեք փորձված ու ճշմարիտ աքսիոմով, հայրենիքը զարգացրեք ու պաշտպանեք գիտելիքը «զենքի» վերածելով, թերևս դա է լինելու հասարակության մեջ ձեր անձի ընդգծման ամենավառ կետը ու նվաճված ամենամեծ բարձունքը։
Կրկին անգամ շնորհավորում եմ` մաղթելով հաջողություն բոլոր նախաձեռնություններում։