Huawei-ը հեռանկարներ է տեսնում էներգետիկ բիզնեսի զարգացման մեջ
Socity3dnews.ru-ն գրում է, որ ինչպես գիտենք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների պատժամիջոցները զգալիորեն հարվածել են Huawei Technologies-ին սմարթֆոնների և կապի ցանցերի բազային կայանների վաճառքի առումով, սակայն չինական հսկան գտել է նոր նիշեր հետագա զարգացման և ժամանակակից սարքավորումների մատակարարման համար։ Այդ իմաստով էներգետիկ ոլորտը ժամանակակից դժվարին պայմաններում ընկերության համար դարձել է բիզնեսը փրկելու միջոց։
Անցյալ տարվա հունիսին Huawei-ին հաջողվել է իր էներգետիկ համակարգի բաղադրիչների արտադրության և մատակարարման բիզնեսը՝ Huawei Digital Power ընկերությունը, դարձնել անկախ բիզնես միավոր: Ըստ ընկերության ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ղեկավար Բոհամ Սունի` չինական հսկան արդեն իսկ համաշխարհային առաջատարն է արևային մարտկոցների վրա հիմնված էլեկտրամատակարարման համակարգերում օգտագործվող ինվերտորների արտադրության մեջ: Սկզբում Huawei-ն արտադրել է դրանք սեփական բազային կայաններն ինքնավար հզորությամբ սարքավորելու համար, սակայն այժմ սկսել է արևային կայաններ մատակարարել հաճախորդների լայն շրջանակներին։ Ասիական տարածաշրջանում Huawei-ի էներգետիկ համակարգերի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, ասել է ընկերության ներկայացուցիչը։
2021 թվականին, պատժամիջոցների լծի տակ ընկնելով, Huawei Technologies-ի ընդհանուր եկամուտները նվազել էին 28,5%-ով, սակայն էներգետիկ բիզնեսը ցույց է տվել եկամուտների աճ 30%-ով, և այս տարի էլ այն պահպանելու է նման դինամիկան։ Ստորաբաժանումն ունի շուրջ 6000 հոգանոց աշխատակազմ, իսկ թվով 12 համապատասխան պրոֆիլի հետազոտական կենտրոնները ցրված են Չինաստանում, Ասիայում և Եվրոպայում։ Այժմ Սինգապուրի, Ինդոնեզիայի և Կամբոջայի արևային էլեկտրակայաններն ակտիվորեն օգտագործում են Huawei-ի լուծումները, և բրենդի պրոֆիլային արտադրանքները մեծ պահանջարկ ունեն տարածաշրջանում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]