ԱԻՆ-ում երկիշխանությո՞ւն է. «Փաստ»
Socity«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ նոր նախարար է նշանակվել, փորձում է ցույց տալ, որ ինքն է իր «գլխի տերն» ու «ասողը», այսինքն, լինելով ԱԻՆ ամենամեծ ստորաբաժանման ղեկավարը՝ կարող է իրեն թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանը փորձում է արտակարգ իրավիճակների նախարարությունում յուրատեսակ ինքնիշխանություն հաստատել:
Սակայն, մեր տեղեկություններով, նախարարությունում վստահ են, որ նախարար Արմեն Փամբուխչյանը չի հանդուրժի նման «երկիշխանություն», կկասեցնի նախարարության մեջ նախարարություն «ձևավորելու» փորձերն ու վերջ կդնի Գասպարյանի ներքին «խաղերին», հատկապես, որ Փամբուխչյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի հնագույն զինակիցներից ու ամենահավատարիմ թիմակիցներից մեկը: Հավելենք, որ Գասպարյանը համակարգ է եկել ոստիկանությունից և 2021թ. մարտի 2-ին միանգամից նշանակվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն: Ի դեպ, մինչ այդ նշանակումը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից ազատվելու հետո 2020 թ. նոյեմբերի 9-ից 2021 թ. մարտի 2-ը եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում