Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ
SocityՍիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ: 1918թ․-ի այս օրն իրականացավ հայ ազգի դարավոր երազանքը՝ պետականության վերականգնումը: Այս տոնն իր մեջ պայքարի, հաղթանակի ու վերածննդի մեծ խորհուրդ ունի: Ապրելու իրավունքի համար պայքար մղելով, ինչպես նաև պետականության հիմքը դնելով, մեր պապերն ապացուցեցին, որ միասնականության ու անկոտրում կամքի շնորհիվ նրանք կերտում են հաջորդող սերունդների արժանապատիվ ապագան։ Նրանց շնորհիվ է, որ ունենք անկախ ու ինքնիշխան պետություն, որի համար շնորհակալ ենք:
Այսօր արդեն մենք ապրում ու արարում ենք որպես մեր նախնիների արժեհամակարգի կրողներ, որպես պետականության արժեքը գիտակցող, արժանապատիվ հայեր և չենք ընկրկելու փորձությունների ու դժվարությունների առաջ, հակառակը՝ ամեն գնով պայքարելու ենք հզոր, ապահով ու մրցունակ Հայաստան ունենալու համար: