Ֆեյք պետության մեջ երթևեկում են ֆեյք ճանապարհներով. միայն թե Փաշինյանը չնկատի
SocityԻնչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրում է հանգստյան օրերը հայրենի Իջևանում անցկացնել և գրեթե ամեն շաբաթ-կիրակի այցելում է Տավուշի մարզ:
Այս համատեքստում Դիլիջանի բնակիչները նկատել են, որ երեկվանից փոսալցման ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Երևան-Իջևան մայրուղու Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում: Ընդ որում, 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ, փոսալցում ասվածն ընդամենը շիկահողով ճանապարհի վնասված հատվածների քողարկումն է:
Միայն թե Փաշինյանը չնկատի, ոչինչ, որ ճանապարհի այդ հատվածի ահռելի փոսերը կարող են վթարների պատճառ դառնալ: Ամեն ինչ օրինաչափ է. ֆեյք պետության մեջ, բնականաբար, երթևեկությունն էլ ֆեյք ճանապարհներով է: