Ռոնալդուն նշել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից չհեռանալու պայմանը
Sport«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչ պայմանով կմնա անգլիական թիմում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացին թիմակիցներին ասել է, որ կհրաժարվի հեռանալ ակումբից, եթե նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նրան խնդրի մնալ։ Հստակեցվում է, որ Ռոնալդուն ցանկանում է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» վերադառնալ Չեմպիոնների լիգա և հաջորդ մրցաշրջանում նվաճել գավաթը։
«Կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»: Նրան կփոխարինի Տեն Հագը, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։ Նախկինում նա մանչեսթերյան ակումբում հանդես է եկել 2003-2009 թվականներին։ Պորտուգալացին «Ոսկե գնդակի» և Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր է։