Արմինե Ճաղարյանի ամուսինը հայտարարություն է արել
Socity«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի ամուսինը, Վահե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելիներս,
Կնոջս` Արմինե Ճաղարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մայիսի 11-ին, 18:00-21:00, Կոզերնի փ 19»,-գրել է նա։
Նշենք, որ մայիսի 9-ին, փրկարարները Դեբեդ գետից դուրս էին բերել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել էր Ալավերդու ԲԿ-ում, որտեղ արձանագրվել էր վերջինիս մահը։
Ավելի վաղ «M.A.M educational movement»-ը հայտարարություն էր տարածել, որում նշվում է.
«Այսօր «M.A.M educational movement»-ի ամբողջ անձնակազմը սգում է մեր սիրելի գործընկերուհի Արմինե Ճաղարյանի անժամանակ ու ողբերգական մահը։
Արմինեն եղել է մեր շարժման ջատագովներից մեկը, կանգնած է եղել մեր ծրագրի ստեղծման, իրականացման ու կայացման հիմքում, իր զիլ ու խելահեղ գաղափարներով հարստացրել ու ամբողջացրել է մեր հարթակը, հաղորդել նրան Արմինեական վառ ու չկրկնվող երանգներ։