Մեծ Յոթնյակի երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
InternationalՅոթնյակի (G7) երկրների ղեկավարները հայտարարել են Ուկրաինայում Ռուսաստանի «հաղթանակը կանխելու» մտադրության մասին։ Այս մասին ասված է այսօր հրապարակված նրանց համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ֊ը։
«Մեծ յոթնյակը և Ուկրաինան միավորված են այս երկրի համար ժողովրդավարական, բարեկեցիկ ապագա ապահովելու իրենց ցանկության մեջ: Մենք միասնական ենք մեր վճռականության մեջ՝ թույլ չտալու նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասվում է հայտարարության մեջ:
G7-ի առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առցանց հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցել Ուկրաինային։ «Մեզ համար պատիվ էր, որ մեզ միացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Մենք նրան հայտնեցինք մեր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինայի պաշտպանությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Մեծ Յոթնյակի առաջնորդները նշել են, որ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա բարեկեցիկ և ժողովրդավարական ապագան միջազգայնորեն ճանաչված սահմաններով: