ԶԼՄ-ները հաղորդում են Օդեսայում պայթյունների և ավիահարվածների մասին
InternationalՈւկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ կեսօրին մոտ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ռուսական հրթիռ է խոցել Օդեսայի վրայով։ Թիրախը ենթադրաբար օդանավակայանն է եղել, գրում է Գերաշչենկոն։ Քաղաքի վերևում երևում է ծխի հետք։
Օդեսայի վարչակազմի բնակարանային և կոմունալ ծառայությունների վարչության տվյալներով՝ քաղաքի վրա երեկ տեղի ունեցած հրթիռակոծության արդյունքում ավերվել է 252 բնակարան։
Առավոտյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Օդեսայի մոտ ոչնչացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի կորվետ, չորս ինքնաթիռ, երեք ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք։