Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն հայտնել է նորածին դստեր անունը (լուսանկար)
SportՊորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, իր անձնական բլոգում հրապարակել է նորածին դստեր լուսանկարը և հայտնել երեխայի անունը։
«Բելլա Էսմերալդա, 18.04.22»,- գրել է Ջորջինան։
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակների էին սպասում, սակայն ապրիլի 18-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը սոցցանցերում հայտարարեց իր նորածին երեխաներից մեկի մահվան մասին։ Աղջիկը փրկվել է, բայց տղան մահացել է: Ֆուտբոլիստի խոսքով՝ երեխան չի կարողացել ողջ մնալ՝ չնայած բժիշկների ջանքերին, որոնց նա անչափ շնորհակալ է։ Մարզիկը հրապարակավ դիմել է երկրպագուներին ու լրագրողներին և խնդրել հարգանք ցուցաբերել իր ընտանիքի նկատմամբ՝ առանց ողբերգության մասին հարցեր տալու։
Զույգն արդեն ունի ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան, ով ծնվել է 2017թ.: Ֆուտբոլիստը ունի նաև որդի՝ Կրիշտիանու կրտսերը, ով ծնվել է 2010թ.: Իսկ 2017 թվականին փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել երկվորյակներ Եվային և Մատեոյին։