Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել
InternationalՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, իր երդմնակալությունից հետո իր առաջին ելույթում խոստացել է անխոնջ աշխատել՝ Ֆրանսիան ավելի անկախ պետություն դարձնելու և «մեր դարի մարտահրավերներին ֆրանսիական և եվրոպական պատասխան» ապահովելու համար, գրում է Ռիա Նովոստին։
Էմանուել Մակրոնը, ինչպես հայտնել ենք, այսօր՝ մայիսի 7֊ին, պաշտոնապես վերստանձնել է Ֆրանսիայի ղեկավարի պաշտոնը՝ հինգ տարի ժամկետով։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում։ Արարողությանը հրավիրված էր մոտ 450 մարդ, որոնց թվում էին նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Նիկոլա Սարկոզին։ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ տոնակատարությանը ներկա էին պետության երկու նախկին ղեկավարները։ Հյուրերի թվում էին նաև գործող կառավարության անդամներ, ականավոր քաղաքական գործիչներ, խոշոր պետական կառույցների ղեկավարներ, քաղաքապետեր, ֆրանսիացի Նոբելյան մրցանակակիրներ և այլք։
Մակրոնը շնորհակալություն է հայտնել իր նախորդներին՝ Օլանդին և Սարկոզիին, ովքեր մասնակցել են երդմնակալության արարողությանը։