Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ է արձակվել կալանքից
RightՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ֊ից։ Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման ժամկետը չի երկարացվել և, ըստ այդմ, դատավորն այսօր ազատ է արձակվել։
Դատավորը, հիշեցնենք, մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ օրինական որոշում է կայացրել: