Հայտնի են Ռուսաստանի կորուստները Եվրոպայի՝ ռուսական գազից հրաժարվելու պատճառով
InternationalՌուսաստանը ապրիլին ստացել է 130 միլիարդ ռուբլիից պակաս եկամուտներ նավթից և գազից:
Ապրիլի արդյունքներով ՌԴ բյուջեում նավթից և գազից ակնկալվող և փաստացի ստացված եկամուտների տարբերությունը կազմել է 133,1 մլրդ ռուբլի, հայտնում է ՌԴ ֆինանսների նախարարությունը։
Ֆինանսների նախարարությունը կանխատեսել էր, որ ապրիլին բյուջեն կստանա նավթի և գազի լրացուցիչ եկամուտներ՝ 798,4 միլիարդ ռուբլու չափով։ Այսպիսով, վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը նավթի ու գազի վաճառքից ստացել է ավելի քան 665 միլիարդ ռուբլի։
«Դաշնային բյուջեի նավթի և գազի լրացուցիչ եկամուտների ակնկալվող ծավալը, որը կապված է բազային մակարդակից նավթի փաստացի գնի գերազանցման հետ, կանխատեսվում է 2022 թվականի մայիսին՝ 414 միլիարդ ռուբլու չափով», - ասվում է նախարարությունում:
Մարտին Ռուսաստանի բյուջեն նավթից և գազից 300 միլիարդ ռուբլուց պակաս եկամուտ է ստացել: