Ջոնի Դեփը խոստովանել է, որ երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի առաջին մասը
Culture
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբերդ Հարդի դեմ դատավարության ժամանակ խոստովանել է, որ երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի առաջին մասը՝ «Սև մարգարիտի անեծքը», գրում է Daily Mail-ը:
«Ես այն չեմ դիտել… բայց ֆիլմը, ըստ երևույթին, հաջողություն ունեցավ: Եվ նրանք ցանկանում էին շարունակել, անել ավելին: Եվ ես պատրաստ էի դա անել», - ասել է նա դատարանում:
Դեփը հավելել է, որ կինոնկարի հաջողությունից հետո իր կյանքը շատ է փոխվել:
Կինոնկարը ներկայացվել է 2003 թվականին։ 58-ամյա Դեփի հերոս Ջեք Ճնճղուկը հետագայում հայտնվել է ֆիլմաշարի մյուս մասերում:
Վերջին՝ 5-րդ մասը («Մեռածները հեքիաթներ չեն պատմում»), թողարկվել է 2017 թվականին։ Նախագծի շարունակականության ճակատագիրն առայժմ մշուշոտ է մնում։