ԱՄՆ վերջին նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
InternationalԱՄՆ 50-րդ՝ վերջին նահանգը ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում հայկական ազգային կոմիտեն։ Միսիսիպին միակ նահանգն էր, որ չէր ճանաչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նահանգապես Թեյթ Ռիվզը ապրիլ ամիսը հայտարարել է Ցեղասպանության կանխարգելման և իրազեկման ամիս։
Կոմիտեն երախտագիտություն է հայտնել նահանգի իշխանություններին Ցեղասպանության փաստը ճանաչելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն ընդունել են Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր։