«Ժողովուրդ». ՀՀ նախագահն արձագանքել է ընդդիմության պայքարին
Press«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:
Թերեւս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետեւում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ եւ հանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում