Գագիկ Ծառուկյանի կոչը երկրի անվտանգությունն ամեն ինչից վեր դասելուն է ուղղված
Անլուծելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է անմնացորդ սեր առ հայրենիք և ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Այս համոզմանն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ով երկար տարիներապացուցել է, որ երկիրը ոչ թե խոսքով են շենացնում, այլ՝ գործով:
Քաղաքացու հոգսն իրենը համարող գործիչը մշտապես ապացուցել է, որ ոչ միայն մարդկանց է ձեռք է մեկնում, այլև կանգնած է իշխանության կողքին: Բայց այսօր, երբ իշխանությունների ջանքերը շոշափելի արդյուքի չեն հանգեցնում և երկրիը, փաստացի, հայտնվել է դժվարին կացության մեջ, Ծառուկյանը ջանք չի խնայում հնարավոր բոլոր տարբերակներով իր նպաստը բերելու համավարակի պատճառով երկրին պատուհասած խնդիրներին օր առաջ լուծումներ գտնելու համար: Բայց, տեսնելով, որ իրենց ջանքերը պատշաճ չեն ընկալվում և ընդունվում իշխանությունների կողմից, Գագիկ Ծառուկյանը սթափության կոչ արեց և հորդորեց, որ երկրի անվտանգությունն ամեն ինչից վեր դասեն: